CLOSE
Loading...
Загрузка...

Category - Տեսանյութեր

ՍԱՐՍԱՓԵԼԻ ԴԵՊՔ.Ո՞վ է պատասխան տալու.Հրամանատարի կողմից դաժանորեն ծեծված զինվորը մահացավ ծառայությունից հետո

Վանաձոր քաղաքի բնակիչ 22-ամյա Խաչիկ Բարսեղյանը 2014 թվականի վերջին տուն է վերադարձել պարտադիր զինվորական ծառայությունից։ 2016-ի մարտի 27-ին տղան մահացել է ոտքում առաջացած չարորակ նորագոյացությունից: Բարսեղյանի մայրը՝ Սոնիկ Ղազարյանը, պատմում է, որ տղային ծառայության ընթացքում դաժան ծեծի է ենթարկել հրամանատարը, որից հետո էլ զարգացել է նրա հիվանդությունը։

2012 թվականին Կոտայքի մարզի Բալահովիտի զորամաս զորակոչված Բարսեղյանի մոտ առողջական խնդիրները սկսվել են զորակոչվելուց 6 ամիս անց։

«Ինձ զանգահարել են, ասել են, որ ձեր երեխայի մոտ գիշերամիզություն ու ոտքի խնդիր կա… Գնացի էնտեղ, երեխեն բուժկետում էր, խոսեցի, ասեցին, թե ամեն ինչ նորմալ ա, լավ կլինի», – Epress.am-ի հետ զրույցում պատմել է մայրը։

Նրա խոսքով՝ ծառայությունից ամիսներ անց որդին կաղալով է տուն եկել․ «Նենց էր, որ էդ երեխու ոտքի վրա ուժեղ վերք կար, երեխուն տարա Վանաձորի հոսպիտալ: Երեխեն մղկտում էր, վերքը շատ խորն էր»։

Բուժզննությունից հետո Խաչիկ Բարսեղյանին տեղափոխել են զորամաս, ապա այնտեղից Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Որոշ ժամանակ բուժում ստանալուց հետո Բարսեղյանին կրկին վերադարձրել են զորամաս։

«Ես միշտ էլ երեխային ուշադիր եմ եղել, դուք էլ գիտեք՝ Հայաստանում չեն նայում զինվորին: Մայրն ա նայում, էդ որս չգիտի, դա փաստ ա․․․ Ասացին 4000 դոլար պետք է տաս, որ ազատեն բանակից, սակայն որդիս ասաց՝ «վա՜յ մամա, որտեղից տաս», ֊ պատմել է մայրը:

Զորացրվելուց հետո Խաչիկի ոտքը սկսել է ուժեղ ցավալ․ «Նոր տարուց հետո ինքը սկսեց ոտքի պռոբլեմ ունենալ, ցավում էր: Տարբեր տեղեր տարա, մեկն ուռուցք ասաց, մեկը ասաց՝ հարված ա [ստացել], ու էդտեղ իմ տղեն պատմեց, որ իրան հարվածել է իրա կամբատը՝ Մկրտչյան Վիգենը»։

Մայրը բողոք է ներկայացրել զինկոմիսարիատ՝ նշելով, որ որդուն հարվածել է զորամասի սպաներից մեկը․ «Զանգեցին զորամաս, նա էլ, թե ես նրան չեմ խփել, ապացույց չկա»։

2015-ի ապրիլին Բարսեղյանի վիճակը կտրուկ ծանրացել է, և նրան տեղափոխել են Մոսկվա, որտեղ ախտորոշել են չարորակ նորագոյացություն (սարկոմա)՝ վերջին փուլում․ «Այնտեղ ինձ ասացին, թե արդյո՞ք բանակ տեղ չեն հասկացել, որ երեխեն սենց ա․․․»։

Հայաստան վերադառնալուց հետո Բարսեղյանի ոտքը հեռացրել են, սակայն երիտասարդը մի քանի ամիս տառապելով մահացել է 2016-ի մարտին։ Որդու հիվանդության պատճառները Ղազարյանի համար, այնուամենայնիվ, մնում են չբացահայտված։ «Չեմ հասկանում էդ՝ երեխեն մտել է տուն ու չարորակ ուռուցքո՞վ… Լավ, եթե ուռուցք էր, ինչի՞ էին տարել: Երեխան ունեցել է երակի, վերջույթի խնդիր, որ պիտի երևար բուժզննության ժամանակ»:

Ղազարյանը պատմել է, որ երբ որդին հիվանդ պառկած է եղել, նրան են այցելել իր զինվորական ընկերները և զրույցի ժամանակ հաստատել են, որ որդուն բանակում ծեծել են։

«Երեխեքը ասացին «ճիշտն ասած, մենք վախում ենք էնտեղ [զորամասում] ասենք, որովհետև մեզ գռսում են, չեն ծեծում, գռսում են»: Ասացի՝ դու ասա՛, մի՛ վախի: Էդ երեխեն Պոլշա էր գնում, ասավ՝ Մկրտչյանին ասել ա Խաչը՝ չեմ կարում վազել, ոտքի պռոբլեմը ուժեղ ա, ցավում ա, ինքը հարվածել ա ու լավ ծեծել ա: Ու երեխուն ասել ա՝ վազի․․․ Ու երեխու մոտ դա խնդիր ա առաջացրել․․․ Նույն [հարվածի] տեղում է քաղցկեղը առաջացել․․․ Ես հասկանում եմ՝ կարող ա և ուռուցքը մինչև էդ կար, բայց, ախր, ինքը ի՞նչ խղճով ա հարվածել: Ես պահանջում եմ, թող ինքը գա, պատասխան տա, որ ինքն անմեղ ա», ֊ ասել է Ղազարյանը:

Նա նշել է նաև, որ Մկրտչյանը պաշտոնյայի փեսա է․ «Շատ հզոր ա իր ասելով ինքը, և ոչ մի բանից չի վախենում»:

 

 

Բացառիկ կադրեր Արմենակ Ուրֆանյանի դիրքից.Մոտ 50 մետր հեռավորության վրա (տեսանյութ)

Տեղադրում եմ կապիտան Արմենակ Ուրֆանյանի դիրքից նկարած կադրերս: Թշնամու խրամատը մոտ 50 մետր հեռավորության վրա է գտնվում այդ դիրքից, սա իրար ամենամոտ դիրքերից մեկն է: Տեսանյութի մեջ պարզ երևում է, թե հայկական բանակի կողմից իրականացրած պատժիչ գործողություններից հետո ինչ տեսք է ստացել թշնամու խրամատը ու դիտակետը: Հայ զինվորները այնպիսի ջարդ են տվել թշնամու զորքին, որ խրամատը ու դիտակետը վերանորոգելը անիմաստ գործ է եղել ու ստիպված մի քիչ այն կողմում նորն են սարքել: Ձախ կողմում արդեն ոչնչացված դիտակետն է, իսկ աջ կողմում նոր կառուցածը, որը ամեն պահի կարող է նախկինի բախտին արժանանա, եթե Ալիևի համար կռվողները որոշեն իրենց խելոք չպահեն:

Այս դիրքում են կռվել կապիտան Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը, Ռոնբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը, այս դիրքն է 150 ազերի ահաբեկիչներից ազատագրել մայոր Էդիկ Մալոյանը իր 4 ընկերների հետ: Ի տարբերություն թշնամու դիրքի մեր դիրքը վաղուց վերականգնված է ու հիմա ավելի ամուր ու ապահով է:

Տեսանյութի մեջ երևում է, որ թշնամու դիտակետը հենց մեր զինվորների բռի մեջ է, ինչը չես կարող ասել մեր դիտակետի մասին , քանի որ ավելի խորքում է ու թշնամու համար անտեսանելի:

Հ.Գ. Հայ զինվորին բարի ծառայություն:

Տեսանյութն՝ այստեղ

 

Տեղադրում եմ կապիտան Արմենակ Ուրֆանյանի դիրքից նկարած կադրերս: Թշնամու խրամատը մոտ 50 մետր հեռավորության վրա է գտնվում այդ դիրքից, սա իրար ամենամոտ դիրքերից մեկն է: Տեսանյութի մեջ պարզ երևում է, թե հայկական բանակի կողմից իրականացրած պատժիչ գործողություններից հետո ինչ տեսք է ստացել թշնամու խրամատը ու դիտակետը: Հայ զինվորները այնպիսի ջարդ են տվել թշնամու զորքին, որ խրամատը ու դիտակետը վերանորոգելը անիմաստ գործ է եղել ու ստիպված մի քիչ այն կողմում նորն են սարքել: Ձախ կողմում արդեն ոչնչացված դիտակետն է, իսկ աջ կողմում նոր կառուցածը, որը ամեն պահի կարող է նախկինի բախտին արժանանա, եթե Ալիևի համար կռվողները որոշեն իրենց խելոք չպահեն:Այս դիրքում են կռվել կապիտան Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը, Ռոնբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը, այս դիրքն է 150 ազերի ահաբեկիչներից ազատագրել մայոր Էդիկ Մալոյանը իր 4 ընկերների հետ: Ի տարբերություն թշնամու դիրքի մեր դիրքը վաղուց վերականգնված է ու հիմա ավելի ամուր ու ապահով է:Տեսանյութի մեջ երևում է, որ թշնամու դիտակետը հենց մեր զինվորների բռի մեջ է, ինչը չես կարող ասել մեր դիտակետի մասին , քանի որ ավելի խորքում է ու թշնամու համար անտեսանելի: Հ.Գ. Հայ զինվորին բարի ծառայություն:

Опубликовано Ashot Asatryan 24 ноября 2016 г.

Hey there!

Sign in

Forgot password?
Close
of

Processing files…