CLOSE
Loading...
Загрузка...
Loading...
loading...

Ամուսինները ծովափում զբոսնելիս գտան այս 108 տարեկան շիշը. դրա ներսի նամակի բովանդակություն նրանց պետք է միլիոնատեր դարձներ. ի՞նչ էր գրված նամակում

Загрузка...

Գերմանիայում գտնվել է ամենահին՝ 108 տարվա հաղորդագրությունը, որը պահվում էր շշի մեջ, գրում է independent.co.uk կայքը:

 

 

Մարիաննա և Հորսթ Վինկլերները ծովափով զբոսանքի ժամանակ հայտնաբերում են մի շիշ, որի մեջ կար հաղորդագրություն. «Կոտրեք շիշը»: Սկզբից նրանք փորձեցին զգուշությամբ հանել շշի պարունակությունը, բայց ապարդյուն և ստիպված եղան հետևել գրվածքին: Հաղորդագրությունը 3 լեզուներով էր՝ անգլերեն, գերմաներեն և հոլանդերեն: Շշի մեջ կար մի թուղթ, որի վրա գտնողը պետք է նկարագրեր, թե որտեղ և ինչպես է գտել այն և ներկայացներ ծովային կենսաբանական ասոցիացիա: Իհարկե, այս հեքիաթային առեղծվածն ուներ մի նպատակ. գտնողը ստանալու էր 1 մլն շիլինգ:

Այս նամակն իսկական իրարանցում առաջացրեց ծովային կենսաբանական ասոցիացիայում: Պարզվում է, որ այն միայն մեկն էր այն 1020 նմանատիպ շշերից, որոնք բաց էին թողնվել Հյուսիսային ծով 1904-1906 թվականներին, երբ ուսումնասիրում էին օվկիանոսի հոսանքները:

 

Ի դեպ, այս երևույթը հավակնում է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում: Ամենահին հաղորդագրությունը, որ գտնվել էր վերջին ժամանակներում, 99 տարվա հնություն ուներ:

 

 

Նյութի աղբյուր՝ http://explore.am

Leave your vote

0 points
Upvote Downvote

Total votes: 0

Upvotes: 0

Upvotes percentage: 0.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

About author View all posts

admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Hey there!

Sign in

Forgot password?
Close
of

Processing files…